Найти тему
Armenia Today

Գումար բաժանելու մեղադրանքով Արծվիկ Մինասյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրգործ է հարուցվել

Իմ և Տարոն Մարգարյանի նկատմամբ ապօրինի քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Facebook-յան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Գործը պայմանավորված է այն հանգամանքով, թե իբր հավաքի մասնակիցներին ես և Տարոն Մարգարյանը գումարներ ենք բաժանել։

Արմավիրի մարզում մայիսի 6-ին քրգործ է հարուցվել»,-հայտնել է Մինասյանը։ Ըստ Մինասյանը՝ սա իշխանությունների կողմից կոնկրետ հանձնարարական է։

«Երկրորդ դրվագն այն է, որ մեր երկու ընկերներին այսօր առավոտյան առևագնվել են։ «Անհասկանալի ձևով, անհասկանալի ուղղությամբ տարվել են ԱԱԾ -ի կողմից։ Խոսքը Սևադա Ղուկասյանի և Ալեքսան Ասատրյանի մասին է։ Հաջորդ դրվագը կապված է Դրո Բազիկյանին բերման ենթարկելու հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում