ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին։
Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցերն ու պատասխաններն ամբողջությամբ՝ առանց փոփոխության։
«Հարց – ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով, եւ Հայաստանի տարբեր մասերի միջեւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: Կպարզաբանե՞ք, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է: Պատասխան – Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների եւ բեռների համար Երասխից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները եւ բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հաս