Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնացել են Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա:
«Մենք քննարկել ենք հարցերի ամբողջ համալիրը։ Մենք մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու և անհայտ կորածների ճակատագիրը լուծելու ջանքերը», – ասել է նա: Միշելի տեղեկատվության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ սահմանային հանձնաժողովի առաջին համատեղ նիստը տեղի կունենա առաջիկա օրերին հայ-ադրբեջանական միջպետական սահմանին: Նիստի ընթացքում կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք «կապված են սահմանի դելիմիտացիայի և սահմանային կայունության ապահովման հետ»:
Առաջնորդները նաև պայմանավորվել են տրանսպորտային կապերն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։ «Նրանք համաձայնեցրել են Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև