Найти в Дзене
Armenia Today

ՀԱՊԿ-ում քննարկվել է խաղաղապահների սպառազինության բարելավման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են խաղաղապահ ուժերի վերազինման կատարելագործումը: Այս մասին հինգշաբթի հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի տեղակալ, ավիացիայի գեներալ – մայոր Տուրալի Կոյշիկուլովի նախագահությամբ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով զինելուն վերաբերող հարցեր: Ղազախստանի և Ղրղզստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները մասնակցել են համատեղ միջոցառմանը՝ տեսակոնֆերանսային կապի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդակցությունների ընթացքում լրամշակվել և համաձայնեցվել Է ՀԱՊԿ անդամ երկրների առաջարկությունները հաշվի առնող փաստաթղթի նախագիծը: «Կոնսուլտացիաների մասնակիցները նշել են, որ այդ ուղղությունը կնպաստի ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) բաղադրիչների զարգացմանը և դրականորեն կանդրադառնա դրանց պատրաստվածության վրա՝ ուղղված խնդիրների կատարմանը», – ընդգծել են մամուլի ծառայությունում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում