Հայաստանի առաջին տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Այն տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԱԻՆ-ում հայկական առաջին արբանյակի հիմնական գործառույթների մասին են պատմել
26 мая 202226 мая 2022
15
~1 мин