Найти в Дзене
Armenia Today

Հայկական կողմը լավատեսորեն է տրամադրված Ադրբեջանի հետ բանակցությունների. նախագահ

Հայկական կողմը լավատեսորեն է տրամադրված Ադրբեջանի հետ բանակցություններին։ Այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները։

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված, որովհետև իսկապես ցանկանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Չէ որ առանց հարևանների խաղաղ գոյության այդ տարածաշրջանում հնարավոր չէ առաջ շարժվել ոչ միայն մեզ, այլև մյուս երկրներին։ Ես նկատի ունեմ և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Ադրբեջանին, և՛ Վրաստանին, և՛ Հայաստանին։ Մենք պետք է խաղաղ գոյակցության հնարավորություններ գտնենք։ Հիմա դա իրական է, մանավանդ որ կան միջնորդներ՝ և՛ ի դեմս Եվրոպական Միության, և՛ ի դեմս Ռուսաստանի, և՛ ի դեմս Մինսկի խմբի։ Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունները», – ասել է նա։

Նախագահը հիշեցրել է, որ սա Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև արդեն երրորդ հանդիպումն է: Նրա խոսքով՝ դա հույս է տալիս, որ ԵՄ-ն ցանկանում է գործը հասցնել ավարտին, այսինքն՝ ընդհուպ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի ստորագրումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում