Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը երկու անգամ չեղյալ է հայտարարել երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների հանդիպումը։ Նրա խոսքով, Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբ և պատրաստ է եղել պատվիրակություն ուղարկել, դա համաձայնեցված է եղել նաև հայկական կողմի հետ: Նա նաև հայտարարել է, որ սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնելու առաջարկը ՀՀ ԱԳՆ-ն է ներկայացրել։ «Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։
Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29 – ին, Հայաստանը չեղյալ է հայտարարել արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա շատ հիասթափեցնող է. ավելի մեծ հիասթափություն է առաջացրել մայիսի 7-11-ին սահմանին նոր հանդիպում անցկացնելուց Հայաստանի հրաժարումը», – Ալիևին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանը երկու անգամ չեղարկել է սահմանների սահմանազատման հարցով հանդիպումները. Ալիև
19 мая 202219 мая 2022
11
~1 мин
2