Найти в Дзене
Armenia Today

Առավոտյան 08:00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից, ողջ մայրաքաղաքում սկսում ենք անհնազանդության խաղաղ ակցիաները»։

Այս մասին Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ փակելու են ճանապարհներ և պարալիզացնելու են ողջ քաղաքը։

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց հանրային ծառողներին, ուսանողներին, որ իրենց գործատուներին, դասախոսներին տեղեկացնեն, որ վաղ չեն գնալու աշխատանքի, դասի և միանան ընդդիմության բողոքի ակցիաներին։

«Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը ձևակերպված է, դա այլևս ակնհայտ փաստ է։ Մենք այս ակցիաների, գործողությունների միջոցով այդ հանրային պահանջը պետք է ամենօրյա ռեժիմով փաստենք, ցույց տանք, որ ինքն այլևս երկրում իշխանություն չունի, երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, կա իրական երկիշխանություն ու օր առաջ պետք է հեռացնել այս չարիքի կառավարությանը, որոնց վաղուց այլևս չեն սպասարկում Հայաստանի, Արցախի և առհասարակ մեր ժողովրդի շահերը»,– նշեց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում