ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին նշվում է նախարարության Facebook-յան էջում։
«Այսօր ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին, որից հետո նախարար Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։ Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում։ Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։ Վաղը նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև Նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել
15 мая 202215 мая 2022
6
~1 мин