Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ալիքում անդրադարձել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ուկրաինացի զինվորականներին տարհանելու Թուրքիայի ծրագիրին: Նա քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի հայտարարությունները, սակայն նշել է, որ հարգանքով է վերաբերվում մահմեդական պետության առաջնորդին։ Կադիրովը «Ազով» գունդը ֆաշիստական-նացիստական հանցավոր զինված կազմավորում է անվանել, որը մեղավոր է Դոնբասի բնակիչների սպանությունների համար:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի մահմեդականներին զայրացրել է, որ Թուրքիան Ուկրաինա է մատակարարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր։ Քադիրովը նշել է, որ մահմեդականներն ավելի սուր են ընդունել տեղեկությունն այն մասին, որ Անկարան պատրաստ է «տարհանել վառ հակառակորդներին և իսլամը սևացնողներին»:
«Դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. ազովցիները մարդասպաններ են և անաստվածներ, որոնց հիմա ցանկանում են ներկայացնել որպես ռուսական ագրեսիայի անմեղ զոհեր։ Թույլ մի տվեք խաբել ձեզ»,- նշել է Կադիրովը։ Ավելի վաղ Թուրքիան առաջարկել էր նավ ուղարկ