Найти тему
Armenia Today

Վաղը հանրահավաք չի լինելու, իսկ երեքշաբթի օրվանից անհնազանդության լայն ակցիաներ կսկսվեն. Իշխան Սաղաթելյան

Մեր անհնազանդության ակցիաները պետք է նոր ծավալների հասցնենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Վաղն առավոտվանից՝ ժամը 8։00-ից, սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ։ Տեղի են ունենալու ավտոերթեր։ Մենք վաղը հանրահավաք չենք ունենալու։

Երեքշաբթի՝ առավոտյան ժամը 8։00-ին, մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ։ Պետք է ձևավորենք 80-100 հոգանոց խմբեր, որոնք կկասեցնեն ամբողջ քաղաքը։ Երեքշաբթի երեկոյան տեղի կունենա հանրահավաք։ Այն խնդիրները, որ դրել ենք, իրականացրել ենք, սակայն առաժմ դա բավարար չէ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում