Найти тему
Armenia Today

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել. Լինդե

Շվեդիայի արտգործնախարար #Անն Լինդեն Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ երեկ երեկոյան Բեռլինում բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ՝ #ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Այս մասին հայտնում է TACC-ը: Կողմերը քննարկել են #Շվեդիայի և Ֆինլանդիայի  հնարավորանդամակցությունը դաշինքին: SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում Լինդեն հայտարարել է, որ անդամակցության շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, և կողմերը կշարունակեն բանակցությունները: Ապրիլի սկզբին ակտիվացել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ քննարկումը։ Կազմակերպության հիմնական անդամները աջակցել են նման գաղափարին։ Ֆինլանդիայի խորհրդարանականների մեծամասնությունը կողմ է արտահայտվել միանալուն։ Նման հնարավորություն է դիտարկում նաև Շվեդիան: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան դրական չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, քանի որ, րա խոսքերով, սկանդինավյան երկրները հյուրատուն են ահաբեկչական այն կազմակերպությունների համար, որոնք Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ են: Չավուշօղլուն երեկ հայտարարել է, որ որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ու Անկարային խնդրում է դադարեցնել գործընթացը:


Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում