«Ելնելով ստեղծված իրավիճակից մեկ անգամ ևս իշխանությունների քաղաքական դեմքը պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով: Մենք հանդես ենք եկել արտահերթ պահանջով. պահանջում ենք արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հստակ հայտարարությամբ։ Այս հայտարարությունը այն քաղաքացիների համար է, որոնք դեռ հավատում են այս իշխանություններին»։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ hայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանի խոսով՝ եթե օրվա իշխանությունները չեն վախենում Իլհամ Ալիևից պետք է ստորագրեն այդ հայտարարության տակ: Վերջինս ընթերցեց հայտարարությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Ակախության հռչակագիրը, Սահմանադրությունը, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի