Եվրոպական Միությունը փորձում է էական ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում և այդ օրակարգը խլել Ռուսաստանից։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
«Հետպատերազմյան նոր պայմաններում Եվրոպական Միությունը փորձում է էական ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Պետք է խոստովանել, որ ընդհանուր դեկլարատիվ հայտարարություններից բացի, իրոք, կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, հաստատվել են երկու կողմերից սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերը, և առաջիկայում իսկապես տեղի կունենա երկկողմ ձևաչափով հանդիպում: Ակնհայտ է, որ Եվրոպական Միությունը փորձում է ամեն կերպ արագացնել այդ գործընթացը և դրանով իսկ խլել հայ-ադրբեջանական և հարավկովկասյան օրակարգը Ռուսաստանից», – ասաց նա։ Փորձագետի խոսքով, դրա համար լուրջ պայմաններ են ստեղծվել, քանի որ և՛ Բաքվում, և՛ Երևանում այժմ բավական լուրջ են լսում Բրյուսելի կարծիքը: Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, լուրջ տարաձայնություններ են մնում, այդ թվում և՛ միջպետական հարաբերություններում, և՛ բանակցային առանձին ելակետային դիրքորոշումների մեկնաբանման առումով, որոնք այժմ ակնհայտորեն թելադրվում են Ադրբեջանի կողմից:
«Մենք գիտենք, որ Հայաստանում հիմա դա բավական լուրջ ներքաղաքական գործընթացներ է ծնել, և թեև հայկական ընդդիմությանը չի հաջողվում հասնել Փաշինյանի հրաժարականին, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, բողոքի ակցիաները կշարունակվեն», – հայտարարել է Արեշևը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Արեշևը նշել է, որ այն կարող է բավականին բարդանալ։ Փորձագետը հիշեցրել է Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների մասին՝ նշելով, որ Ղարաբաղի հայերը դժվար թե համաձայն լինեն դրանց հետ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԵՄ-ն փորձում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական և հարավկովկասյան օրակարգերը. Արեշև
24 мая 202224 мая 2022
19
1 мин
1