ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վերջին դրական ազդակները և ապագա կոնկրետ քայլերը, ներառյալ սահմանի սահմանագծումը և սահմանազատումը, տրանսպորտային և հաղորդակցային ուղիների բացումը և մնացած հայ կալանավորների ազատ արձակումը: Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը:
«Պետքարտուղարը նաև ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ ավելի մեծ հարգանքի կարևորությունը և ճանաչել է այն կարևոր դերը, որը Ադրբեջանը շարունակում է խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,-նշվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Բլինկենն Ալիևի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում անդրադարձել է «մնացած հայ կալանավորների» ազատ արձակմանը
12 мая 202212 мая 2022
29
~1 мин