Найти тему
Armenia Today

Իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի ՀՅԴ գրասենյակներում. Սաղաթելյան

Իշխանությունները խուզարկություններ են սկսել Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում։ Մեր ընկերներից ոմանց բերման են ենթարկել և իրավապահ մարմինների վատագույն ավանդույթների համաձայն, գործ են կարում։ Մեր երկու ընկերներ արդեն կալանավորվել են։ Նրանք երկուսն էլ երեք պատերազմների մասնակից են։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Իշխանության այս հիստերիկ վարքագիծը շատ խոսուն է՝ ցայտնոտի մեջ են ու փրփուրներից են կախվում: Սպասելի՞ էր արդյոք մեզ համար Նիկոլի ու նրա կամակատարների նման պահվածքը։ Իհարկե այո։ 4 տարի շարունակ հասարակության մեջ սուտ ու կեղծիք, ատելություն ու թշնամություն ներարկող այդ արարածն ուրիշ ոչնչի ընդունակ չէ։ Նա պետք է ստի, խաբի, թունավորի մարդկանց կյանքը և այդկերպ փորձի իշխանություն պահել։ Բայց իր այդ ջանքերն արդյունք չեն տալու։ Ժողովուրդն արդեն գիտի՝ ով ով է մեր երկրում։ Ժողովուրդն արդեն մերժել է Նիկոլին ու իր ստոր կամակատարներին։ Նիկոլն ուշացել է։ Նրան այլևս ոչինչ չի փրկի։ Թող որքան ուզում է շատացնի իր ապագա քրեական գործի հատորները։ Միևնույն է՝ այս ամենի վերջը շատ շուտով կտրվի։ Սիրելի ժողովուրդ, կրկին խնդրում եմ սադրանքների չտրվեք։ Մեր ուղին շիտակ է, հաղթանակաը՝ անխուսափելի։ Վաղը ժամը 17։00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում