Найти тему
Armenia Today

Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Գյումրի

Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Գյումրի: Այսօր ժամը 13։00-ին Գյումրիում տեղի կունենա հանրահավաք։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում ժամը 17։00-ին Արցախի ավանդույթներով կազմակերպելու են մշակութային միջոցառումներ: Այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք չի լինելու, քանի որ, ըստ ընդդիմության հայտարարության, մայիսի 9-ին՝ ժամը 17։00-ին մեծ հանրահավաք են հրավիրելու: Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը երեկ ավտոերթ էր իրականացնել դեպի Վանաձոր, որտեղ ևս հանրահավաք տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում