Ինչ որ անում ենք, նախատեսվածից մի բան էլ առաջ ենք, վախենում ենք սրանց նախատեսվածից էլ շուտ տապալենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա կոչ արեց առավոտյան 8։15-ից սկսել անհնազանդության բողոքի ակցիաները։
«Վաղն առավոտյան տարբեր խմբեր կպարալիացնեն մայրաքաղաքի տարբեր փողոցները։ Մեր մյուս համակիրներին ժամը 8։15-ին կսպասենք այստեղ, խմբեր կկազմենք և կշարժվենք այստեղից»,-հայտարարեց նա։ Սաղաթելյանը նշեց, որ այն վայրերում, որտեղ ոստիկանները շատ էին ցուցարներից, նրանց հաջողվում էր ձերբակալել նրանց։ Նա կոչ արեց փակել նաև մարզային ճանապարհները։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Վախենամ սրանց նախատեսվածից էլ շուտ տապալենք. Սաղաթելյան
3 мая 20223 мая 2022
9
~1 мин