ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Հանրային» հ/ը-ի եթերում հրապարակել է «Հայկական կողմի արձագանքը Ադրբեջանի կողմից փոխանցված ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքերին» փաստաթուղթը։
1.Հայկական կողմը պատասխանում է Ադրբեջանի փետրվարի 21-ի նամակին, որում ներկայացվել են ադրբեջանական կողմից սկզբունքները։
2.Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ,
3.Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը,
4.Հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ (2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հուվարի 11-ի և նոյեմբերի 26-ի) հայտարարությունները (ռազմագերիների վերադարձ, կոմունիկացիաների բացում)
5.Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու և Ա