Իշխանությունների հեռացման միակ ճանապարհը հանրային լայն ուժերի կոնսոլիդացիան է։ Մենք գնում ենք երկրում երկիշխանություն հաստատելու ճանապարհով։ Այս մասին այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանը հայտնեց, որ վաղը հանրահավաք չի լինելու։
«Վաղն անցնում ենք ծրագրային և բովանդակյին քննարկումների։ Նախ՝ ժամը 13։00-14։00 տեղի կունենա մշակութային միջոցառում։ Ժամը 14։00ճին ես հանդես կգամ ծավալուն մամուլի ասուլիսով։ Ժամը՝ 15։00-ին կլինի երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին քննարկում։ Ժամը 18։00-ից հետո տեղի է ունենալու մշակութային ծրագիր»,-հայտնեց նա։ Սաղաթելյանը հայտնեց, որ կիրակի օրը՝ ժամը 18։00-ին կլինի համահայաստանյան մեծ հանրահավաք։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Կիրակի օրը՝ ժամը 18։00-ին կլինի համահայաստանյան մեծ հանրահավաք. Սաղաթելյան
13 мая 202213 мая 2022
5
~1 мин
1