Найти тему
Armenia Today

Ոստիկանական համակարգի աշխատակիցները դիմում են գրում և դուրս գալիս համակարգից. Իշխան Սաղաթելյան

Վաղը շարունակելու ենք մեր անհնազանդության ակցիաները։ Այս մասին այսպր կայացած հանրահավքի ժամանակ հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Վաղը՝ 16։00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ, կարևոր գործ կա անելու»,-հայտարարեց նա։

Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանական համակարգի աշխատակիցները դիմում են գրում և դուրս գալիս համակարգից։ «Կարմիրբերետավորներից մայոր Թովմասյան Խաչիկն այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից, իսկ ավագ լեյտենանտ Հարությունյան Նարեկը ևս դիմում է գրել և դուրս եկել ոստիկանության համակարգից»,-հայտարարեց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում