Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, ինչպես նաև դեմ է այդ կապակցությամբ միակողմանի քայլերին։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ես բավականին ակտիվ և ամենաուղղակի կերպով համագործակցել եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, բոլորովին վերջերս, մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույց եմ ունեցել [Հայաստանի] վարչապետ Նիկոլ Փաշինյանի և [Ադրբեջանի] նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով օգնել խթանելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները», – ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը» մշակում և առաջ է տանում վստահության ամրապնդման տարբեր միջոցներ։ «Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն թե սրում են իրավիճակը», – ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից. Բլինկեն
Около минуты
6 прочтений
27 апреля 202227 апр 2022