Найти тему
Armenia Today

Մեր խնդիրն է առաջիկա 5 օրերին ժողովրդին ոտքի հանել. Սաղաթելյանը ներկայացրեց իրենց գործողության պլանը

Մենք ունենք ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը։ Վստահ եղեք։ Այս մասին այսօր կայացախ ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա ներկայացրեց առաջիկա օրերի բողոքի ակցիայի գործողությունների պլանը

«Չորս խորհրդանշական վայրերից մեր խմբերը շարժվում են դեպի Երևան, այսօր՝ Իջևանից, վաղը՝ Տիգրանաշենից, այնուհետև Բաշ-Ապարանից և Սարդարապատից մեր արժանապատիվ քաղաքացիները շարժվելու են դեպի Երևան։ Այդ ընթացքում Երևանում լինելու են տարբեր տիպի բողոքի ակցիաներ, անհնազանդության գործողություններ և երթեր՝ մինչև մայիսի 1-ը։ Մայիսի 1-ից անցնում են կտրուկ գործողությունների»,-հայտնեց Սաղաթելյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում