Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:
«Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ադրբեջանական կողմն ավելի վաղ հայտնել էր հայ զինծառայողի՝ իրենց մոտ հայտնվելու մասին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում. ՊՆ
24 апреля 202224 апр 2022
8
~1 мин