Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Թուրքիան հրաժարվում է Ուկրաինայի համար որպես երաշխավոր հանդես գալ. Չավուշօղու

Թուրքիան դեմ է, որպեսզի Ուկրաինայի համար որպես երաշխավոր հանդես գա՝ կապված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: «Տեսեք, մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավորը դառնալուն։ Բայց ուկրաինական կողմը երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետի օրինակով: Դրան դեմ են և՛ ԱՄՆ-ը, և՛ Մեծ Բրիտանիան, այդ թվում և՛ մենք: Անհրաժեշտ է հասկանալ բուն գործընթացը, ինչում են կայանում այդ երաշխիքները, ինչ պահանջներ կլինեն: Անհրաժեշտ է, որ բոլոր երաշխավոր երկրները ընդունեն պայմանները, հետագա ռիսկերը»,-ասել է Չավուշօղլուն CNN Turk – ին տված հարցազրույցում:
Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի նման, կարծիքներ են հնչում նման տարբերակի դեմ: ՆԱՏՕ – ի կանոնադրության 5-րդ հոդվածը, ի թիվս այլ բաների, նշում է, որ «զինված հարձակումը մեկ (պայմանավորվող կողմի վրա-խմբ.) կամ դրանցից մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում նր

Թուրքիան դեմ է, որպեսզի Ուկրաինայի համար որպես երաշխավոր հանդես գա՝ կապված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: «Տեսեք, մենք դեմ չենք Ուկրաինայի երաշխավորը դառնալուն։ Բայց ուկրաինական կողմը երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ կետի օրինակով: Դրան դեմ են և՛ ԱՄՆ-ը, և՛ Մեծ Բրիտանիան, այդ թվում և՛ մենք: Անհրաժեշտ է հասկանալ բուն գործընթացը, ինչում են կայանում այդ երաշխիքները, ինչ պահանջներ կլինեն: Անհրաժեշտ է, որ բոլոր երաշխավոր երկրները ընդունեն պայմանները, հետագա ռիսկերը»,-ասել է Չավուշօղլուն CNN Turk – ին տված հարցազրույցում:

Նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի նման, կարծիքներ են հնչում նման տարբերակի դեմ: ՆԱՏՕ – ի կանոնադրության 5-րդ հոդվածը, ի թիվս այլ բաների, նշում է, որ «զինված հարձակումը մեկ (պայմանավորվող կողմի վրա-խմբ.) կամ դրանցից մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում նրանց վրա ընդհանրապես»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում