Найти в Дзене
Armenia Today

Խովաևը կաջակցի Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում. Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կաջակցի Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իգոր Խովաևի գլխավոր խնդիրների թվում է ադրբեջանական և հայ գործընկերներին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելը։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքի մեջ, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։

Համաձայնեցվել է նրա այցը Բաքու։ Երկխոսության հիմքերը, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներն Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար և, ընդհանուր առմամբ Երևանի կառուցողական արձագանքն այդ առաջարկություններին», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա, որոնք «թույլ տվեցին կանգնեցնել արյունահեղությունը տարածաշրջանում, բացեցին համալիր հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման իրական հեռանկարները, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում