Թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրողը՝ Bayraktar-ը, Ուկրաինայում ընթացող հակամարտության պատճառով հեղինակության մեծ կորուստներ է կրում։ Այս մասին գրում է Объясняет Readovka Telegram-ալիքը։ Նշվում է, որ նշված անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարին, և Լեռնային Ղարաբաղում 2020թ. հակամարտության սրումից հետո, երբ Ադրբեջանի բանակը հաջողությամբ կիրառել է դրանք, շատերը հավատացել են այդ ԱԹՍ-ների անխոցելիությանը, «իսկ Ուկրաինայի հանրության մոտ անօդաչու սարքերը դարձել են «գերզենքի» պես մի բան»: «Հատուկ գործողության առաջին օրերին համացանցում իսկապես սկսել են հայտնվել ռուսական շարասյուներին հարվածելու տեսանյութեր, սակայն հետագայում նման հոլովակները գնալով ավելի քիչ են եղել, իսկ մարտի վերջին դրանք ընդհանրապես կորել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, Bayraktar-ի հեղինակության մյուս հարվածը Կիևի ռեժիմի որոշումն է՝ Ռուսաստանի քաղաքներին դրանցով հարձակումների վերաբեյալ, քանի որ սոցցանցերում կան խոցված թուրքական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ լուսանկարներ՝ Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերում:
«Կրակի վրա յուղ լցրեց նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որը սկզբում հրաժարվում էր մեկնաբանել Bayraktar-ների զգալի կորուստները, իսկ հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ այդ անօդաչուները գործնականում չեն ազդում մարտական գործողությունների ընթացքի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ուկրաինայում հակամարտության պատճառով Bayraktar ԱԹՍ արտադրողը կորցնում է հեղինակությունը
2 мая 20222 мая 2022
27
1 мин