Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Սկսում ենք պայքարը, չե՛նք ավարտելու, չե՛նք գնալու տուն. Վանեցյան

Ոստիկաններն անհասկանալի կերպով հարձակվել են մեզ վրա։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ներկայացնելով ոստիկանության և ցուցարարների միջև ծագած քաշքշուկը։ «Մեր վրանները ոստիկանությունը գողացել է՝ հա՛մ մեր տղային, հա՛մ վրանները»,- նշեց Վանեցյանը։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են։
«Սկսում ենք պայքարը, չե՛նք ավարտելու, չե՛նք գնալու տուն, մնալու ե՛նք այստեղ»,- հայտարարեց նա։ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսում։ Նրանք կոչ են արել միանալ իրենց:
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում տուն գնալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում