Найти в Дзене
Armenia Today

Ռուսաստանի հայերի միության նախագահն այցելել է Դոնբասից Ռոստովի մարզ տեղափոխված փախստականներին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ռոստովի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Դոնբասից փախստականների «Аэлита» ժամանակավոր տեղավորման կետ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կենտրոնում ապրում է 160 մարդ, որոնցից ավելի քան 60-ը երեխաներ են։ ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետի առաջին տեղակալ, ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովի հետ Աբրահամյանը ծանոթացել է հակամարտության գոտուց հարկադիր լքած փախստականների բնակության պայմաններին:
«Ժամանակավոր տեղահանվածները շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի հայերի միությանը՝ փախստականների ընտանիքներին ցուցաբերվող զգալի մարդասիրական օգնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայերի միության պատվիրակությունն այցելել է նաև Սուրբ Կարապետ և Սուրբ Հարություն եկեղեցիներ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում