Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ-ի և արևմտյան երկրների համագործակցությունն այլևս նույնը չէ, այդ թվում՝ Մինսկի խմբի շրջանակներում։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանն, ըստ որի Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում և չեղարկել են համանախագահների ձևաչափը, Աղաջանյանը նշեց, որ Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին ինքը տեղեկություն չունի, և եթե ՌԴ ԱԳ նախարարն էլ նման հայտարարության մասին չի խոսել, հետևաբար, այլ խոսքը գնում է վերջինիս ենթադրության մասին։
Աղաջանյանը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում համագործակցության դրական ազդակները ՌԴ-ի կողմից մշտապես առկա, սակայն, ըստ նրա, այս առումով, շարունակվում են ազդակներ ստացվել նաև մյուս նախագահող երկրներից։ «ԵԱՀԿ ՄԽ ակտուալությունը որևէ կերպ չի կարելի հարցական դնել»,-նշել է պատգամավորը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ԵԱՀԿ ՄԽ ակտուալությունը որևէ կերպ չի կարելի հարցականի տակ դնել. Աղաջանյան
Около минуты
7 прочтений
8 апреля 2022