Найти тему
14,2K подписчиков

Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքները. ռազմական համագործակցություն և բիոլաբորատորիաների հարցը

«Հաստատվել է տարբեր մակարդակներում երկկողմ արտաքին քաղաքական խորհրդակցությունների պրակտիկայի օգտակարությունը։ Ընդգծված է հայ-ռուսական միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսության շարունակականության...

«Հաստատվել է տարբեր մակարդակներում երկկողմ արտաքին քաղաքական խորհրդակցությունների պրակտիկայի օգտակարությունը։ Ընդգծված է հայ-ռուսական միջխորհրդարանական ինտենսիվ երկխոսության շարունակականության պահանջվածությունը։ Նշվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը»,-ասված է հաղորդագրության մեջ: **

Ռուսաստանն ու Հայաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները Կենսանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքներով Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: «Առաջնորդներն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում՝ 2021 թվականի մայիսի 6-ի Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Հաստատվել է, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրների կողմից Կենսանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում