Найти тему
Armenia Today

Խաղաղության պայմանագիրն անգամ երաշխիք չէ, որ Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսի. Էլիբեգովա

Ես առհասարակ չեմ հասկանում, թե ինչու պետք է Արցախի հարցում նշաձողի իջեցում լինի, քանի որ դա այդ մարդկանց ֆիզիկական գոյության հարցն է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ հավելելով, որ եթե Արցախը դիտարկվում է Ադրբեջանի կազմում՝ միանշանակ հայաթափվելու է։

«Ո՛չ կարգավիճակի, ո՛չ ֆիզիկական անվտանգության հարցով մենք չենք կարող նշաձող իջեցնել, քանի որ դա անմիջականորեն կվտանգի արցախահայության գոյությունը»,-նշեց ադրբեջանագետը։ Ինչ վերաբերում է Բաքվի առաջակած 5 կետերին՝ Էլիբեգովան նշեց, որ անվտանգության տեսակետից դրանցից ոչ մեկը Հայաստանի համար ընդունելի չի։ Մանրամասն՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում