Ապրիլի 5-ի հանրահավաքն ունենալու է շարունակություն, որի վերջնանպատակն այս իշխանությունների հեռացնելն է։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։ «Հանրավաքը չպետք է լինի ինքնանպատակ։ Վաղվա հանրավաքը նոր պայքարի սկիզբ է։ Պետք է ստեղծել համաժողովրդական ընդվզման մթնոլորտ։
Հայտարարում ենք, որ մեր երկիրը նոր զիջումների չպետք է տանել, մեր նպատակը դա է»,-նշել է Սաղաթելյանը։
Ըստ ընդդիմության ներկայացուցչի՝ Հայաստանը պատերազմական իրավիճակի առաջ է կանգնած և այդ առումով իշխանափոխությունը պետք է արագ կատարվի, «որպեսզի թշնամին չառիթավորվի»։
«Մեր գլխավոր խնդիրը նոր կապիտուալցիայի ստորագրման կանխումն է, քանի որ նոր փաստաթղթի ստորագրումից հետո շատ դժվար է լինելու այդ վիճակից դուրս գալը»,-նշել է Սաղաթելյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք