ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ վստահ է, որ շարունակվելու են ամրապնդվել Հայաստանի և Ռուսաստանի բարիդրացիական հարաբերությունները՝ հանուն խաղաղության, արդարության և բարգավաճման: «Դաշնային խորհրդի անունից շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ողջ պատգամավորական կորպուսին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ»,- ասված է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հղված ուղերձում:
Մատվիենկոն նշել է, որ իրական բարեկամության, անխախտ եղբայրության և հոգևոր ազգակցության դարավոր պատմության մեջ այդ իրադարձությունը սկիզբ դրեց Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության որակական նոր փուլին: «Անցած տասնամյակների ընթացքում ամենատարբեր ոլորտներում մենք կուտակել ենք համագործակցության եզակի փորձ, ստուգվել են միջպետական հարաբերությունների ամրությունը։ Ռուսաստանը և Հայաստանը մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական ոլորտներում շարունակում են զարգացնել քաղաքական երկխոսո