Найти тему
Armenia Today

Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մինչև 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Ձոիձեին: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 5:1 հաշվով առավելության էր հասել Էրիկ Տորբայի նկատմամբ և կրկին բրոնզե մեդալակիր դարձել։

Նշենք, որ նախօրեին Մալխաս Ամոյանը դարձավ մինչև 77 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Եզրափակչում Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում