Ապրիլի 3-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի առթիվ ՌԴ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ: «Երեսնամյա վաղեմության իրադարձությունը սկիզբ դրեց #ռուս-հայկական համագործակցության զարգացման ժամանակակից փուլին։ Հիմք ընդունելով նաև բարեկամության ամուր ավանդույթները՝ Ռուսաստանն ու #Հայաստանը կառուցել են բազմակողմանի վստահելի դաշնակցային գործընկերություն: Անցած ժամանակահատվածում հաջողվել է ամենալայն ուղղություններով զգալիորեն առաջ մղել պաշտոնական Երևանի հետ գործնական փոխգործակցությունը: Ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում տարբեր մակարդակներում, ամրապնդվում են միջգերատեսչական շփումները, տարածաշրջանների միջև կապերը, երկու երկրների քաղաքացիների շփումները: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսում ենք ծավալուն ծրագիր ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային-հումանիտար ոլորտներում: Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը #Ռուսաստան: Մինչ այդ՝ ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվա կժամանի Հ
Ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում. ՌԴ ԱԳՆ-ն ուղերձ է հղել, անդրադարձել նաև Փաշինյանի սպասվելիք այցին
3 апреля 20223 апр 2022
13
2 мин