Найти в Дзене
Armenia Today

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև պահպանվում է քաղաքական բովանդակալից երկխոսությունը, արդյունավետ փոխգործակցությունը. Պուտին

ՌԴ նախագահ #ՎլադիմիրՊուտինը շնորհավորել է վարչապետին և նախագահին՝ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում Վ. Պուտինը նշել է. «Հենվելով մեր ժողովուրդներին կապող բարեկամության և փոխադարձ հարգանքի, բարի ավանդույթների վրա՝ մեզ հաջողվել է անցած տասնամյակների ընթացքում միջպետական փոխգործակցությունը դուրս բերել դաշնակցային մակարդակի: Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական բովանդակալից երկխոսությունը պահպանվում է, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և շատ այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունը պահպանվում է, նաև արդյունավետ զարգանում»: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակում ՌԴ նախագահը կարևորել է ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական ընկերակցության և ԱՊՀ-ի շրջանակներում ունեցած փոխգործակցությունը՝ խաղաղության, անվտանգության, նաև Անդրկովկասում կայունության ամրապնդման համատեքստում: «Համոզված եմ, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է մեր եղբայրական ժողովու

ՌԴ նախագահ #ՎլադիմիրՊուտինը շնորհավորել է վարչապետին և նախագահին՝ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում Վ. Պուտինը նշել է. «Հենվելով մեր ժողովուրդներին կապող բարեկամության և փոխադարձ հարգանքի, բարի ավանդույթների վրա՝ մեզ հաջողվել է անցած տասնամյակների ընթացքում միջպետական փոխգործակցությունը դուրս բերել դաշնակցային մակարդակի: Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական բովանդակալից երկխոսությունը պահպանվում է, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և շատ այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունը պահպանվում է, նաև արդյունավետ զարգանում»: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված նամակում ՌԴ նախագահը կարևորել է ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական ընկերակցության և ԱՊՀ-ի շրջանակներում ունեցած փոխգործակցությունը՝ խաղաղության, անվտանգության, նաև Անդրկովկասում կայունության ամրապնդման համատեքստում: «Համոզված եմ, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը բխում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերից»,-ընդգծել է ՌԴ նախագահը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում