ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը ԱԱԾ-ում հարցաքննության է հրավիրվել՝ 22 տարի առաջ սպանված զինծառայող Արման Հակոբյանի քրգործով։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց զինծառայող Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։ «Սպանված զինվորի գործը 2001 թ.-ին ապօրինի կասեցվել է, իսկ այդ կասեցման մասին որոշման օրինականությանը հետևել է այդ ժամանակ ՀՀ զինդատախազ հանդիսացող Գագիկ Ջհանգիրյանը։ 2001-ին գործում առկա են եղել ապացույցներ, որոնցով կարող էին Հակոբյանին ծեծի ենթարկած զինծառայողներին կանչել քրեական պատասխանատվության, սակայն չեն արել և միայն 7 տարի անց՝ 2008 թ.-ին եղած նույն ապացույցներով մեղադրանքներ են առաջադրվել այդ անձանց, սակայն հետագայում վաղեմության ժամկետ է կիրառվել և նրանք չեն պատժվել»,-հայտնեց պաշտպանը։ Ըստ Սարգսյանի, ըստ էության, եթե 2001 թ.-ին Գագիկ Ջհանգիրյանը պատշաճ կարգով չի ստուգել այդ որոշման օրինականությունը, որով պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին այդ անձինք և մեղադրանքներ ներկայացվեր նրանց։ «Հաղորդում էի ներակայացրել հանցագործության մասին, որպեսզի այդ գո
Գագիկ Ջհանգիրյանը 22 տարի առաջ սպանված զինծառայողի քրգործով հարցաքննվել է ԱԱԾ-ում
3 апреля 20223 апр 2022
5
1 мин