Նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում։
Նշենք, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի՝ նախկին նախարարը մի քանի դրվագով ընտրակաշառքի գործով է անցնում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել է ԱԻ նախարարի պաշտոնից
Около минуты
7 прочтений
1 апреля 2022