Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ կայունության պահպանման հարցերի շուրջ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շարունակվել է կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի շրջանում կայունության պահպանման հարցերի շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Պուտինն ու Փաշինյանը մտքեր են փոխանակել ԼՂ-ում կայունության հարցերի շուրջ
1 апреля 20221 апр 2022
10
~1 мин