Լինում է, երբ կյանքիդ դժվար պահին որոշում ես մենակ հաղթահարել փորձությունն ու ոչ մեկին չծանրաբեռնել քո հոգսերով, խնդիրներով, առավել ևս ցավով ու վշտով։ Բոլորն էլ հոգսեր ունեն, կյանքն առանց քեզ էլ բարդ է։ Ի՞նչու մարդկանց ավելորդ մտահոգություն պատճառես․․․ Դիմանում, դիմադրում ես, մեկ էլ մի օր հասկանում, որ մեկի հետ կիսվելու անհաղթահարելի ցանկություն ունես, շատ բան չես ուզում, ուղակի քեզ լսի, ու թող անգամ հուսադրիչ կամ մխիթարակ խոսք չասի, չսփոփի, չասի, որ լավ է լինելու, սա էլ կանցնի, դու ուժեղ ես, ամեն բան մարդու համար է․․․ոչ մի բան, միայն իմանաս, որ հեռախոսագծի մյուս կողմում քեզ լսում են ու վերջ։ Բայց զանգելու ցանկությունից մինչև իրագործում մի հավերժություն է անցնում․ տասն անգամ ծանր ու թեթև ես անում, գցում-բռնում, մտովի ձևակերպում բարևն ու ասելիքդ, հետո որոշում չզանգել, հետո՝ զանգել, զանգել, բայց ամանները լվանալուց հետո, հետո զգում, որ անցավ․․․․թողեց, հետո, նորից ալիքը գալիս ու գլխով ծածկում քեզ ու այս անգամ ասում ես՝ վերջ, զանգեմ, խոսեմ, թեթևանամ։ Հա ի՞նչ կլինի որ․․․ Վերցնում ես հեռախոս