Найти тему
Armenia Today

ՌԴ-ն կարող է Հայաստանի պարտքը հաշվանցել համատեղ կլիմայական նախագծերի իրականացման միջոցով

Ռուսաստանը կարող է Հայաստանի պարտքը հաշվանցել համատեղ կլիմայական նախագծերի իրականացման միջոցով, այդ թվում՝ հիդրոօդերևութաբանության և հասարակական տրանսպորտի էլեկտրաֆիկացման միջոցով։

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ ամփոփելով կլիմայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի և «պարտք կլիմայի դիմաց» մեխանիզմի գծով Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանի բանակցությունների արդյունքները։ «Զրույցի ընթացքում քննարկվել են համատեղ կլիմայական նախագծերի իրականացման միջոցով Հայաստանի Հանրապետության պարտքի հաշվանցման հեռանկարները։ Նման մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել վարկառուի պարտքային բեռը և նպաստել տնտեսության ապակարբոնացման համալիր միջոցառումների անցկացմանը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը նախանշել են մի շարք պոտենցիալ նախագծեր, այդ թվում՝ հիդրոօդերևութաբանական ծառայությունների ներուժի ամրապնդման, հասարակական տրանսպորտի էլեկտրիֆիկացման և կլիմայի փոփոխությանն ադապտացման ոլորտներում: Մասնավորապես, Էդելգերիևն առաջարկել է դրա համար օգտագործել շուկայական մեխանիզմները կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածի շրջանակներում, որոնք կարող են հիմք ծառայել համատեղ կլիմայական նախագծերի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում