Найти тему
Armenia Today

Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է Փառուխից հետ քաշվելու մասին ՌԴ ՊՆ-ի տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Փառուխ գյուղից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման մասին Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունը «չի համապատասխանում իրականությանը»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ այդ շրջանում ադրբեջանական բանակի դիրքերը «փոփոխությունների չեն ենթարկվել»: Բաքուն նաև հերքել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և իր զինվորականների վիրավորվելու մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն այսօր հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը անցկացված բանակցությունների արդյունքում հետ է քաշել իր ստորաբաժանումներին Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի շրջանից: ՌԴ ՊՆ-ում հայտնել են նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում, փոխհրաձգության հետևանքով կողմերից յուրաքանչյուրը երկու վիրավոր ունի։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում