Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Ադրբեջանական կողմն Արցախում գազամատակարարման վերականգնման ժամկետներ է նշել

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մարտի 28-ից #Ստեփանակերտի և հարակից այլ բնակավայրերի #գազամատակարարումը կվերականգնվի: Ըստ տարածված տեղեկատվության «Азеригаз»-ը վերացրել է գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները։ Նշվում է նաև, որ նախնական թեստային աշխատանքներ կիրականացվեն ու մարտի 29-ից ամեն ինչ կաշխատի սովորական ռեժիմով: Նշվում է նաև, որ, հաշվի առնելով նախնական թեստային աշխատանքները, քաղաքացիներին խնդրում են զգույշ լինել գազի օգտագործման ժամանակ: Հաղորդվում է նաև, որ մարտի 29-ից ամեն ինչ կաշխատի սովորական ռեժիմով։ Ավելի վաղ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Տասն օրից ավելի արցախցիները զրկված էին գազից, բանակցությունների արդյունքում վերականգնվեց գազատամա

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մարտի 28-ից #Ստեփանակերտի և հարակից այլ բնակավայրերի #գազամատակարարումը կվերականգնվի: Ըստ տարածված տեղեկատվության «Азеригаз»-ը վերացրել է գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները։ Նշվում է նաև, որ նախնական թեստային աշխատանքներ կիրականացվեն ու մարտի 29-ից ամեն ինչ կաշխատի սովորական ռեժիմով: Նշվում է նաև, որ, հաշվի առնելով նախնական թեստային աշխատանքները, քաղաքացիներին խնդրում են զգույշ լինել գազի օգտագործման ժամանակ: Հաղորդվում է նաև, որ մարտի 29-ից ամեն ինչ կաշխատի սովորական ռեժիմով։ Ավելի վաղ «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ին՝ ժամը 01:00-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: Տասն օրից ավելի արցախցիները զրկված էին գազից, բանակցությունների արդյունքում վերականգնվեց գազատամատակարարումը, սակայն, կարճ ժամանակ անց կրկին #Արցախը մնաց առանց գազի։

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ բավարար հիմքեր կան պնդելու առ այն, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։ Այս պահին դեռ գազամատակարարումը չի վերականգնվել։ Ավելի ուշ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում մարտի 7-ին պայթեցվել է Արցախին գազ մատակարարող գազամուղը: Նրա խոսքով, Ադրբեջանը ամենատարբեր պատրվակներով թույլ չի տվել վերանորոգել գազատարը վնասված հատվածը, գազատարի վրա տեղադրել է փական ու մարտի 21-ից այդպիսով դադարեցրել Արցախի գազամատակարարումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում