Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքել է ՌԴ-ի հետ սահմանով տասնյակ ռազմական բեռնատարների տեղափոխման մասին տեղեկատվությունը: Գերատեսչությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելու համար ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի սյուժեն։
Նախօրեին հ/ը-ն ցուցադրել էր բեռնատար մեքենաների շարասյան տեսանյութը, որը նկարահանել էին ականատեսները վրաց-ռուսական սահմանին։
Այդ կադրերի հիման վրա սյուժեի հեղինակները հանգել են այն եզրակացության, որ «Վերին Լարսի» ուղղությամբ ուղարկվում են «տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի տասնյակ միավորներ»:
«Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցված իրավաբանական անձին պատկանող Կամազ (ոչ ռազմական) մակնիշի 19 միավոր բեռնատար տրանսպորտային միջոցներ Վրաստանի տարածք են մուտք գործել «Կազբեգի» ԱԱՊ — ի միջոցով (Ռուսաստանից Հայաստան)», – ասվում է հայտարարության մեջ: Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ մեքենաները գրանցվել են «վրացական և միջազգային մաքսային կանոններին լիովին համապատասխան»:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք