Найти в Дзене
Armenia Today

«Ազատությունը» ռ/կ-ն ներողություն է խնդրել սկանդալային քարտեզի հրապարակման համար

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը ներողություն է խնդրել քարտեզի հրապարակման համար, որտեղ Արցախը նշված է եղել Ադրբեջանի տարածքում:

«Այսօր «Ազատություն TV»-ի ռեպորտաժներից մեկի ցերեկային տարբերակում թյուրիմացաբար օգտագործվել է քարտեզ, որը չի արտահայտում «Ազատության» խմբագրական քաղաքականությունը, եղել է անավարտ և եթերում հայտնվել է մարդկային սխալի պատճառով», – ասված է հայտարարության մեջ:

Ռադիոկայանը ներողություն է խնդրել լսարանից՝ հայտնելով, որ նշված քարտեզը հեռացվել է իր նյութերից, իսկ սխալ թույլ տված աշխատակիցը նկատողություն է ստացել։ Ավելի վաղ «Ազատություն TV»-ի եթերում նշված քարտեզի հայտնվելը բացասական արձագանք էր առաջացրել սոցցանցերում և հայկական Telegram – ալիքներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում