Ղրիմի օրերի շրջանակում Հայաստան է ժամանել հայտնի խորհրդային և ռուս դերասանուհի, հաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան։ «Փողոցում մարդիկ են մոտենում ու ասում՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս 40 օրվա ընթացքում զանգվածային հակառուսական օրակարգի ներքո , երբ հեռախոսը կարմրում է անեծքներից, հատկապես բարի խոսքը արժեքավոր է դառնում», – գրել է Ստրիժենովան իր Telegram-ալիքում:
Նա նաև պատմել է, որ խնդրել է Սամվել Կարապետյանին՝ «շատ հարգված մարդու», ցույց տալ, թե ինչպես է նա աճեցնում իր հայտնի Ատտիա լոլիկը Երևանի արվարձանում գտնվող յուրահատուկ ջերմոցում։ «Դատարկաձեռն բաց չթողեցինք, տուն տանեմ «թուփից» լոլիկը, ձվածեղ կանեմ հայերեն, ինչպես Արմեն Բորիսի Ջիգարխանյանն էր ինձ սովորեցրել։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար:
Մեր ժողովուրդները միշտ եղել են միասին, և մենք ոչ մեկին թույլ չենք տա խաթարել մեր միությունը»- գրել է Ստրիժենովան։ Հաղորդավարուհին Ղրիմի պատվիրակության կազմում այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք եղանք հուշահամալիրում, որտեղ պահվում են փաստաթղթեր, լուսանկարներ և ականատեսների վկայություններ։ Շատ ուժեղ տպավորություն է, թե որքան կարևոր է իմանալ ձեր պատմությունը»- գրել է նա։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ռուս հայտնի հաղորդավարուհուն շատ է դուր եկել հայկական լոլիկով «ձվածեղը»
7 апреля 20227 апр 2022
16
1 мин