2021 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է տրամադրվել Հայաստանի 46,9 հազար քաղաքացիների։ Այս մասին հայտնում է FinExpertiza-ն՝ վկայակոչելով ՆԳՆ միգրացիոն վիճակագրության տվյալները։ Ըստ աղբյուրի, ՀՀ քաղաքացիները կազմել են ռուսական անձնագիր ստացած օտարերկրացիների ընդհանուր թվի 6,4% – ը: Այդ ցուցանիշով Հայաստանի քաղաքացիները ընդգրկվել են ՌԴ քաղաքացիություն ստացողների թոփ-5-յակում։ Ընդհանուր առմամբ՝ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիներ են դարձել 735,4 հազար օտարերկրացիներ, ինչը ռեկորդային է առնվազն 2000 թվականից: ՌԴ քաղաքացիություն ստացողների կեսից ավելին Դոնբասից էին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ՌԴ քաղաքացիություն ստացողների թոփ-5-յակում տեղ են գտել հետևյալ երկրները * Ուկրաինայից (հիմնականում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական ինքնահռչակ Հանրապետություններից) – 51,1% կամ 376 հազար մարդ, * Տաջիկստանից՝ 14,1 % կամ 103,7 հազար մարդ, * Ղազախստանից՝ 6,8 % կամ 49,9 հազար մարդ, * Հայաստանից՝ 6,4 % կամ 46,9 հազար մարդ, * Ուզբեկստանից՝ 4,3 % կամ 31,9 հազար մարդ:
Լրացուցիչ տեղեկությունների համար ա