Մարտի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2022 թվականի առաջին խաղում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից րոպեների առաջ անսպասելի վնասվածք ստացավ Անդրե Չալըշըրը և նրան փոխարինեց Ստյոպա Մկրտչյանը, ով նորամուտը տոնեց թիմի կազմում:
Մեկնարկային րոպեներին երկու հավաքականները փոխանակվում էին գրոհներով, որոնք սուր չէիր անվանի: Բայց Հայաստանի ընտրանին 19-րդ րոպեին օգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունը՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Վահան Բիչախչյանը՝ առաջ մղելով հավաքականին: Երկրորդ կեսի մեկնարկին Չեռնոգորիան մեծ ուժերով սկսեց գրոհել: Սակայն խաղակեսի միջնամասում հավասար պայքար էր ծավալվել: Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը նշող Ստյոպա Մկրտչյանը: Ի վերջո` հաշվի մեջ այլ փոփոխություն չեկավ և Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի հավաքականը 2022 թվականը մեկնարկում է հաղթանակով
25 марта 202225 мар 2022
8
1 мин