Առատ ձյան պատճառով #Արցախում խաթարվել է երթևեկությունը: Այս մաիսն հայտնում ենմ ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից: Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են: Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ: Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են: Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են: Բարձր լեռնային գոտիներում դժվարանցանելի: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ: Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ: Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են: Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegr